Երևան, 22.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath Բաց պատուհաններ, ամայացում, անկյանք... «նոր կյանք». «Փաստ» Ինչի՞ց են վախենում ամերիկյան փորձագիտական շրջանակները. «Փաստ» «Բանակն իր առաջին տունն էր, ծառայությունն իր համար ամենակարևոր պարտավորությունն էր». սերժանտ Արտակ Սարգսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքում. «Փաստ» Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ» Ռազմական գործողության վերսկսումը կորստաբեր է լինելու․ Արտակ Զաքարյան Ինչ փոփոխություններ են կատարվել կաթի և կաթնամթերքի փորձաքննության կարգում. «Փաստ» «TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ» Հանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ» Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»


WSJ. Պուտինի եւ Քլինթոնի հարաբերություններում առկա է փոխադարձ անվստահություն

Միջազգային

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի եւ ռուսաստանյան առաջնորդ Վլադիմիր Պուտինի հարաբերություններում առկա է փոխադարձ անվստահություն, The Wall Street Journal-ում գրում է Էմի Ֆերրիս-Ռոտմանը:  

Մեկնաբանը հիշեցնում է, որ նախօրեին ընթացած նախագահական բանավեճի ընթացքում Քլինթոնը կասկածանքով է արտահայտվել Պուտինի մասին` ասելով, որ նա «դաժան եւ երկարատեւ խաղ է խաղում»: Սակայն Կրեմլն էլ նախկին պետքարտուղարի հանդեպ վստահություն չի տածում: 

Մի շարք նախկին դիվանագետների եւ կառավարական շրջանակների աղբյուրների խոսքով, Կրեմլը հանձին Քլինթոնի տեսնում է մի մարդու, որը բացահայտորեն ժողովրդավարացման ծրագիր է իրականացնում, որը Կրեմլը որպես սպառնալիք է դիտարկում:  Այսպես` ռուսաստանցի պաշտոնյաները բազմիցս Վաշինգտոնին մեղադրել են  «վարչակագի փոփոխության» քաղաքականություն իրականացնելու համար, որն ուղղված է նաեւ Մոսկվայի դեմ, եւ հայտնել են, որ ԱՄՆ-ն է ֆինանսավորում համապատասխան «ժողովրդավարամետ խմբերը»:

Թշնամանքը բացատրվում է նաեւ ռուսաստանյան  մի շարք առաջատար քաղաքական գործիչների եւ դիվանագետների հետ Քլինթոնի անձնական «սուր» հարաբերությունների պատմությամբ, ներառյալ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հարաբերությունները, ասված է հոդվածում:    

«Նա երբեք չի սիրել գործ ունենալ Պուտինի եւ Լավրովի հետ: Կարծում եմ` այդ զգացումը փոխադարձ է», — հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը:

Մեկնաբանը վերհիշում է, որ 2009 թվականին պետքարտուղարի պաշտոնը ստանձնած Քլինթոնի առաջին խնդիրներից մեկը դարձել է Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնումը»: Սակայն հենց սկզբից այդ ջանքերը հաջողությամբ չեն պսակվել. Լավրովի հետ հանդիպման ընթացքում Քլինթոնը նրան խորհրդանշական կոճակ է նվիրել, որի վրա ռուսերեն սխալմամբ «վերաճնշում» էր գրված «վերաբեռնումի» փոխարեն: Դա չի մթագնել հանդիպումը, սակայն չորս տարի անց, երբ Քլինթոնը լքում էր իր պաշտոնը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ուղղված անձնական նամակում նա նշել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները նվազագույնի են հասել: 

Նյութում  դեմոկրատների թեկնածուի նկատմամբ Ռուսաստանի թշնամանքի եւս մեկ բացատրություն է մեջբերվում, որի համաձայն, Մոսկվան չի ցանկանում, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը կին զբաղեցնի:  Այսպես` ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին չի հասկանում, թե նա    «ինչպես է պատրաստվում շփվել արաբների եւ թուրքերի եւ այն երկրների հետ, որոնք կանանց չեն սիրում»: Միաժամանակ մեկնաբանը հիշեցնում է, որ Պուտինը այլ կին առաջնորդների հետ փոխհարաբերությունների բազմամյա փորձ ունի, ներառյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է  Gazeta-ն:

Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ Շնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին․ Գագիկ ԾառուկյանԿրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ 15.000.000$ է Սամվել Կարապետյանը փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար. Նարեկ ԿարապետյանԻսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. ՆեթանյահուԱդրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարությունՆիկոլ Փաշինյանը մի ժամանակ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ, հիմա էլ կարծես ֆինանսական վերլուծաբան է դարձել. Նարեկ ԿարապետյանԻրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով վնաuվել է 138 հազար քաղաքացիական օբյեկտՀայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս․ Գոհար ՂումաշյանՌոբերտ Ամստերդամը Ռուբեն Վարդանյանին աջակցող գրառում է արելՔրիստինա Ագիլերան ցնցել է համարձակ կաշվե զգեստով նոր կերպարով Մենք քաղաքական որևէ ժառանգության համար պատասխանատվություն չենք կրում, ընդամենը 8 ամիս ենք քաղաքականության մեջ․ ԿարապետյանՍպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովըՅունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերԱրտաշ Ասատրյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարըԿոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքըԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար. ԿալասՍամվել Կարապետյանի անունը ցուցակում չէր կարող լինել, քանի որ այս պահին արգելք կա. Գոհար ՄելոյանՄարիաննա Ղահրամանյանը ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակըԺամանակն է, որ մեր ազգի ուժեղ զավակները չլինեն կալանքի տակ՝ 2 ընկերների ջանքերով. Նարեկ ԿարապետյանԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Մաղթում եմ ոչ թե կանաչ, այլ քարքարոտ ճանապարհ, որ այդ քարերը հատ-հատ մաքրելով դուրս գանք մինչև հաղթական կետ․ Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանը չի խնայի ոչինչ, որ մեր գերիները վերադառնան, համոզված եմ. ԱռաքելյանԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումըLaureus World Sports Awards. Լամին Յամալը՝ աշխարհի լավագույն երիտասարդ մարզիկ Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրաԵթե Օնիկ Գասպարյանի նպատակը ՔՊ-ի մասնակցությամբ քննարկումն էր, շատ վատ է, եթե նա ասելիք ունի հասարակությանը, շահագրգիռ կողմերին, ապա հապաղելու իրավունք չունի․ Աբրահամյան Գեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակՀայաստանը պետք է համագործակցի Եվրամիության հետ որպես ինքնուրույն ազգային պետություն․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցԱռաջնայինը ոչ թե ցուցակներում ընդգրկվելն է, այլ այս իշխանությունից ազատվելը․ Արմեն Մանվելյան«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններինԱկբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ռուբեն ՎելիցյանԶինվորը Արցախը պահեց, Նիկոլը հանձնեց. Արշակ ԿարապետյանԼավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու. Էդմոն ՄարուքյանՈրքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. hաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը Հողի մեջ աճող «սարդը». ոչ թե ընկույզ, այլ լոբազգի. «Փաստ»Գյումրիի սցենարը հաջողված փորձ չէ․ Էդմոն Մարուքյանը՝ ընտրական զարգացումների մասին ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath