Թուրքիայում զանգվածային ձերբակալությունների ֆոնին դատարանները չեն բավականացնում լսումներ անցկացնելու համար
ՄիջազգայինԹուրքիայում կարող է դատարանների համար նոր շենքեր կառուցելու անհրաժեշտություն լինել` հազարավոր նոր դատական գործեր քննելու համար: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
«Մենք նոր դատական շենքեր կկառուցենք, եթե կարիք լինի», - ասել է թուրք նախարարը` մասնավորեցնելով, որ մեկ նոր դատարան արդեն կառուցվում է Անկարայի հարևանությամբ գտնվող քաղաքում:
Վերջինս նաև նշել է, որ ակնկալում է զանգվածային դատական գործընթացներ`«հազարավոր իրավաբաններով»:
Թուրք նախարարի հայտարարությունն արվել է երկրում ռազմական հեղաշրջման անհաջող փորձին հետևող զանգվածային ձերբակալությունների ֆոնին, որոնք հուլիսի 15-ից շարունակվում են մինչ օրս: Ձերբակալվածների թիվը հասել է 32 000-ի: