Մամեդյարովը` Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
ՄիջազգայինԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի երկրորդ կեսին կայցելեն տարածաշրջան: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը. հայտնում է haqqin.az-ը:
«Բաքվում և Երևանում հանդիպումների և բանակցությունների արդյունքում որոշում կկայացվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրի ու ժամկետի մասին»,- ասել է նա: