Թրամփին կասկածել են կոկաինի օգտագործման համար
ՄիջազգայինՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբը քննադատության է ենթարկել Վերմոնտի նախկին նահանգապետ Հովարդ Դինի հրապարակային հայտարարությունը, որում նա կասկածել էր Թրամփին Հիլարի Քլինթոնի հետ հեռուստադեբատներից առաջ թմրանյութ օգտագործելու համար։ Այս մասին գրում է Hill պարբերականը։ Նա նշել էր, որ Թրամփի վարքում իբրև թե առկա են եղել նշաններ, որոնք մատնացույց են անում կոկաինի օգտագործումը։ Նա մասնավորապես մատնացույց է անում հանրապետականի կողմից քիթը քաշելը, ինչը բնորոշ է թմրամոլներին։
Շտաբում նշել են, որ նահանգապետի մեկնաբանությունները դուրս են գալիս թույլատրելիի շրջանակներից։ «Այդ երեկո, երբ միլիոնավոր ամերիկացիներ համեմատում ու հակադրում էին երկու թեկնածուների քաղաքականությունը, նահանգապետ Դինն իջավ բուլվարային մակարդակի՝ ակտուալ մնալու խղճուկ փորձով»,-ասվում է Թրամփի նախընտրական շտաբի հայտարարությունում։
Hill-ը գրում է, որ ապացույցներ չկան առ այն, որ Թրամփը երբևէ կոկաին է օգտագոծել։ Ալկոհոլ և թմրանյութեր չօգտագործելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Թրամփն անձամբ։