Հաքքարիում PKK-ի զինյալները նոր հարձակում են իրականացրել
ՄիջազգայինԹուրքիայի սահմնամերձ հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի Յենիըշըք գյուղում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները հարձակվել են գյուղում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների վրա:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ հարձակման հետևանքով սպանվել է 3 անվտանգության աշխատակից, ևս 2-ը վիրավորվել են:
Զզինված քուրդ գրոհայինները հարձակվել են այն պահին, երբ անվտանգության աշխատակիցներն ապահովելիս են եղել ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարողների անվտանգությունը:
Հարձակումից հետո, դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով զրահամեքենաներ: Քուրդ զինյալների դեմ սկսվել է նաև օդային գործողություն: