British Airways ընկերությունը չեղարկում է անվճար սնունդը էկոնոմ դասի ուղևորների համար
Միջազգային
British Airways ավիաընկերությունը 2017-ի հունվարի 11-ից կչեղարկի էկոնոմ-դասի ուղևորների համար անվճար սննդի ծառայությունը ոչ երկարատև թռիչքների ժամանակ դեպի «Հիթրոու» և «Գեթվիկ» օդանավակայաններ:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ավիաընկերության կայքը, բրիտանական Marks & Spencer ընկերության հետ համատեղ ավիաընկերությունը ուղևորներին կառաջարկի օգտվել ինքնաթիռի մենյուից:
Առաջարկվող ճաշատեսակների արժեքը տատանվում է 6 դոլարի սահմանում: Մենյուում ընդգրկված են նաև բուսակերների համար նախատեսված և դիետիկ ուտեստներ:
Ուղևորների համար հասանելի կլինեն նախուտեստներ, բուտերբրոդներ և մրգեր` 1-6 դոլար արժողությամբ:
