Աբխազիայում 3 կալանավոր փախել է քննչական մեկուսարանից բաց դռների պատճառով
ՄիջազգայինԱբխազիայի Գուլրիփշի շրջանում քննչական մեկուսարանից փախուստի է դիմել 3 կալանավոր, հայտնում է lenta.ru-ն՝ մանրամասնելով, որ փախուստն իրականացվել է հսկիչ անցակետում բաց թողնված դռների միջոցով:
Աղբյուրը հավելում է, որ միջադեպից հետո քնչական մեկուսարանի պետ Գենադի Չխեթիան աշխատանքից հեռացվել է։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:
Այժմ իրավապահները փորձում են պարզել, թե արդյոք մեկուսարանի աշխատակիցները որևէ առնչություն ունեն կալանավորների փախուստի դեպքին: