ԱՄՆ-ում ատրճանակի կրակոցից մեկ տարեկան երեխա է մահացել
ՄիջազգայինԱմերիկյան Մակդոնո քաղաքում գլխին ստացած հրազենային կրակոցից մեկ տարեկան երեխա է մահացել, հաղորդում է Henry Herald հեռուստաալիքը՝ հղում նաելով ոստիկանությանը:
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ երեխան տանն է եղել երեքամյա եղբոր հետտ, երբ, ենթադրաբար, նրանցից մեկը վերցրել է ընտանիքի չափահաս անդամներից մեկին պատկանող ատրճանակը:
«Իրականացվում է հետաքննություն, մենք աշխատում ենք պարզել, արդյոք դա ինքն իրեն հասցված կրակոց էր, թե պատահականություն»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Մայք Իռլանդը:
Նրա խոսքով՝ դեպքի պահին տանը գտնվող մեծահասակները չեն տեսել, թե ինչ է տեղի ունեցել, սակայն կրակոց են լսել, ինչից հետո զանգահարել են փրկարար ծառայություն