Թրամփը կարող է մոտ 20 տարի խուսափած լինել հարկերի վճարումից. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԱրևմտյան մի շարք լրատվամիջոցների փոխանցամամբ՝ ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփը 1995թ. ներկայացրել է հարկային հաշվետվություն՝ նշելով, որ ինքը կրել է մոտ 1 մլրդ դոլարի վնաս:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ըստ հաշվետությունում զետեղված տեղեկության, գործարարը ֆինանսական վնասներ է կրել խաղատների ոչ արդյունավետ կառավարման, սեփական ուժերը ավիաբիզնեսում փորձելու անհաջող փորձի, ինչպես նաև Նյու Յորքում Plaza հյուրանոցի ժամանակավրեպ ձեռք բերման հետևանքով:
Սակայն ոլորտի վերլուծաբանները ենթադրում են, որ վերահիշյալ ֆինանսական ձախողումները կարող են Թրամփի համար բացառիկ հարկային արտոնությունների տրամադրման առիթ դարձած լինել:
Նշվում է, որ ինքը՝ Թրամփը, այս թեմայի շուրջ որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել: