Նախնական տվյալներով, Սեւանում հաղթել է Սարգիս Մուրադյանը. գործող քաղաքապետը պարտվել է
ՔաղաքականՀայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գեղարքունիքի մարզի Սեւանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն առաջատարը , «Սևան» ազգային պարկի տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանն է: Նրան սատարում էր ՀՀԿ-ն:
Ըստ այդմ, Սարգիս Մուրադյանն ստացել է ` 6671 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից, Սեւանի գործող քաղաքակետ, ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը՝ 3669 ձայն:
Երրորդ թեկնածուն` Արա Սմբատյանը ստացել է 1188 ձայն:
Սեւանում գրանցված 19 հազար 526 ընտրողներից ընտրություններին մասնակցել էր 11 հազար 970-ը, կամ ընտրողների 61.30 տոկոսը։
Հիշեցնենք, որ անկուսակցական Սարգիս Մուրադյանին սատարում էին Հանրապետական կուսակցությունը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանին, սակայն, Հանրապետականը չէր սատարում: Ղուկասյանն իր մրցակցին մեղադրել էր ընտրակեղծիքներ կատարելու մեջ։