Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր Վիգեն Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: