Նեմցովի սպանության համար գլխավոր մեղադրյալը շարունակում է իր մեղքը հերքել
ՄիջազգայինԲորիս Նեմցովի սպանության գործով գլխավոր մեղադրյալը՝ ենթադրյալ քիլլեր Զաուր Դադաեւը, շարունակում է հերքել իր մեղքը: Այս մասին երկուշաբթի ատենակալների դատարանում հայտարարել է նրա փաստաբան Շամսուդին Ցակաեւը:
«Իմ պաշտպանյալը իր մեղքը չի ճանաչում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է պաշտպանը:
Նախկինում հաղորդվել է, որ ձերբակալելուց հետո Դադաեւը խոստովանական ցուցմունքներ էր տվել, սակայն հետագայում դրանցից հրաժարվել է՝ պնդելով, որ կտտանքների պատճառով է ստիպված եղել խոստովանել: Քննչական կոմիտեն ստուգման ընթացքում բռնի գործողությունների փաստը չի հաստատել: