Հունաստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել թոշակառու ցուցարարների դեմ
ՄիջազգայինՀունաստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել թոշակառու ցուցարարների դեմ, որոնք փորձել են մտնել վարչապետ Ալեքսիս Ցիպրասի նստավայր, հայտնում է Skai հեռուստաալիքը։
Երկուշաբթի առավոտյան մոտ 2 հազար թոշակառուներ Աթենքի կենտրոնում բողոքի ակցիա էին կազմակերպել եւ ուղղվել վարչապետի նստավայր՝ բողոքելով կենսաթոշակների նոր կրճատումներից եւ ասկտեիզմի քաղաքականությունից, որը քարոզում է ՍԻՐԻԶԱ–ն։
Թոշակառուները կառավարության քաղաքականության եւ վարկատուների առաջ նոր պարտավորվածությունների դեմ համաժողովրդական ըմբոստության կոչ են արել, քանի որ, նրանց խոսքով, դա հանգեցնում է հավելյալ կենսաթոշակների նոր կրճատումների։
Ոստիկանները եւ հատուկ նշանակության ջոկատայինները փակել են ցուցարարների ճանապարհ։ Թոշակառուները փորձել են ճեղքել շղթան եւ շրջել ավտոբուսներից մեկը, ինչի հետեւանքով բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։