Անկարայում Իրանի դեսպանատունը իրանցիներին կոչ է արել զգոն լինել Թուրքիա ճամփորդելիս
ՄիջազգայինԻրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում Իրանի դեսպանատունը իրանցիներին խորհուրդ է տվել Թուրքիա ճամփորդելիս անվտանգության հատուկ միջոցառումներ ձեռնարկել:
Դեսպանատան տարածած այսօրվա հայտարարությունում նշված է. «Թուրքիա այցելել պլանավորած իրանցիները պետք է հեռու մնան մարդաշատ տեղերից և չհայտնվեն ոչ անվտանգ վայրերում»:
Դեսպանատունը դա հիմնավորել է վերջին ամիսներին Թուրքիայում կատարված ահաբեկչական մի շարք հարձակումներով: Դեսպանատունը խորհուրդ է տվել խնդիրներ ունենալու դեպքում դիմել իրենց կամ էլ Ստամբուլում, Էրզրումում ու Տրապիզոնում գտնվող Իրանի հյուպատոսարաններ: