ԱՄՆ-ն չի կատարել Սիրիայի հարցով իր պարտավորությունները և մեղքը բարդում է ռուսական կողմի վրա. ՌԴ ԱԳՆ
ՄիջազգայինԱՄՆ-ն չի կարողացել կատարել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով պայմանավորվածության շրջանակներում իր հիմնական պարտավորությունները և պատասխանատվությունը փորձում է բարդել ռուսական կողմի վրա: РИА Новости-ի փոխանցմամբ`այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտնել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Սիրիայի հարցով երկկողմ համագործակցությունը ՌԴ-ի հետ:
«Վաշինգտոնը պարզապես չի կատարել Հալեպի բնակիչների համար հումանիտար օգնություն ապահովելու շուրջ իր պարտավորվածությունը և այժմ չկարողանալով կատարել այդ պայմանավորվածությունները, որոնք իրենք էլ մշակել են՝ փորձում է պատասխանատվությունը բարդել ինչ-որ մեկի վրա», - ասել է Զախարովան: