Միջերկրական ծովում փրկել են շուրջ 6000 ներգաղթյալի
ՄիջազգայինԵրկուշաբթի Միջերկրական ծովում փրկել են ավելի քան 6000 ներգաղթյալի:
Այդ մասին հաղորդում է France Press գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի առափնյա պահպանության ծառայությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր Լիբիայի ափերի մոտ շուրջ 5600 մարդու կյանք փրկելու մասին:
Իտալիայի առափնյա ծառայությունը հայտարարում է, որ ներգաղթյալները փորձել են հասնել Եվրոպայի ափերին 40 լաստերով: Դրանցից մեկի վրա 725 մարդ է եղել: Օրվա ընթացքում հաջովել է փրկել 6055 մարդու կյանք:
Ըստ հաղորդագրության ՝ ինը ներգաղթյալ մահացել է, իսկ հղի կնոջն ու երեխային կարողացել են ուղղաթիռով հասցնել Լամպեդուզա կղզու հիվանդանոց:
Իտալիա ներթափանցել փորձող ներգաղթյալների մեծ մասը նիգերիացիներ են, էրիթրեացիներ և Բանգլադեշի քաղաքացիներ: