Լեյպցիգում Բունդեսթագի պատգամավորի գրասենյակի վրա հարձակում է եղել
ՄիջազգայինԼեյպցիգում հարձակվել են Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնյա-դեմոկրատական միության անդամ Բետտինա Քուդլայի գրասենյակի վրա, հայտնում է ՏԱՍՍ—ը՝ վկայակոչելով ոտիկանության ներկայացուցչին։
Գիշերը անհայտ անձինք շենքի ճակատամասի վրա ձյութի նման հեղուկ են լցրել, ջարդել չորս պատուհանները ու ավերել գրասենյակը։ Դեռ հայտնի չէ, թե ով է հարձակման կազմակերպիչը։ Իրավապահ մարմիններում նշել են, որ գրասենյակ ներթափանցելու փորձ է եղել նաեւ նախօրեին։ Ոստիկանության աշխատակիցները դռան վրա կոտրանքի հետքեր են հայտնաբերել։
Քուդլան սկանդալային համբավ է ձեռք բերել Twitter–ում այլատյացության կոչեր պարունակող գրառումներով։ Օգոստոսի վերջին նրա գրասենյակի վրա հարձակում էին իրականացրել ուլտրաձախերը։