Թուրքիայում մեկնարկում է PKK-ի դեմ «եզրափակիչ» գործողությունը
ՄիջազգայինMilliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում մեկնարկում է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ «եզրափակիչ» գործողությունը:
Նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի շրջանակներում էլ կայացվել է համապատասխան որոշումը:
Նոր ռազմավարությունը միտված է Դիարբեքիր, Վան, Մարդին նահանգների 12 շրջաններում PKK-ի շարժական ճամբարների ոչնչացմանը, քուրդ զինյալների կողմից ճանապարհներին դարաններ լարելը, դրանք ականապատելը կանխելուն:
Կարևորվել է նաև Սիլոփի, Լիջե, Քուլփ, Վարթո, Սիլվան, Դարգեչիթ, Գաբար, Ջուդի շրջանները PKK-ի զինյալներից լիարժեք մաքրելը: Այդ տարածաշրջանում տեղակայվելու է անվտանգության ուժերի 40 պահակակետ:
Ընդգծվում է, որ ձմռան ընթացքում շարունակվելու է PKK-ի դեմ ակտիվ պայքարը, ընդ որում՝ ինչպես ցամաքային, այնպես էլ օդային միջոցների օգտագործմամբ: