Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը ականանետային հարձակման է ենթակվել
ՄիջազգայինԴամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը հոկտեմբերի 3-ին ենթարկվել է ականանետային հարձակման, աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նշվում է, որ ականներից մեկը պայթել է դեսպանատան տարածքում՝ բնակելի համալիրի մոտ, և միայն պատահականությամբ է, որ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Դիվանագիտական ներկայացուցչությանը հասցվել է նյութական վնաս։ Եվս երկու ական պայթել են դեսպանատան մոտ։
Ինչպես հայտնել են ԱԳՆ-ում, ռուսական դեսպանատան գնդակոծումը գրոհայինների հետ սեթևեթման հետևանք է։ Մոսկվան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները Սիրիայում ահաբեկչական սպառնալիքի վերացման համար։
Մոսկվայում համոզված են, որ հանցագործների սադրիչ գործողությունների պատասխանը պետք է լինեն միջազգային հանրության համակարգված հակաահբեկչական ջանքերը։