ՄԱԿ-ում հայտնել են Սիրիայում բռնկվող զենքի կիրառման ապացույցների մասին
ՄիջազգայինՄարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունն ունի «որոշ հաստատումներ» Սիրիայում բռնկվող զենքի կիրառման մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է վարչության մամլո քարտուղար Ռուպերտ Քոլվիլը՝ չբերելով հստակ օրինակներ։
Նա նաև հավելել է, որ վարչությունը 100 տոկոսով վստահ չէ Սիրիայում բունկերային ռումբերի կիրառման մեջ, սակայն նրա խոսքով՝ դա պահանջում է հետագա հետաքննություն։
Բռնկվող զենքի խոցող գործողությունը հիմնված է մարտական բռնկվող նյութերի կիրառման վրա։ Նման զենքի հիմնական խոցող գործոններն են կիրառման ժամանակ անջատվող ջերմային էներգիան և մարդու համար թունավոր վառելանյութերը։ Համաձայն սովորական զենքի կոնկրետ տեսակների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ բռնկվող զենքի օգտագործումն արգելված է քաղաքացիական բնակչության դեմ։