Կրեմլում անկարելի են համարում Սիրիայում ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարն առանց ԱՄՆ-ի
ՄիջազգայինՄոսկվան պատրաստ Է Վաշինգտոնի հետ համագործակցել Սիրիայի խնդրում, ընդսմին ՌԴ-ն այն կարծիքին Է, որ առանց ԱՄՆ-ի հետ փոխգործակցության Սիրիայում անկարելի Է արդյունավետ կերպով պայքարել ահաբեկչության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք պատրաստ ենք համագործակցել: Մոսկվան պատրաստ Է համագործակցության համար: Մոսկվան գտնում Է, որ առանց համագործակցության Սիրիայում անկարելի Է արդյունավետորեն պայքարել ահաբեկչության դեմ եւ լուծել խնդիրները: Բայց այս դեպքում հիմնական խնդիրը հենց մեր ամերիկացի գործընկերներն են»,-ասել Է Պեսկովը ՌԻԱ Նովոստիին, պատասխանելով այն հարցին, թե կարելի Է արդյոք արձանագրել, որ Սիրիայի շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համագործակցությունն ավարտված Է:
Պատասխանելով հարցին, թե հնարավոր Է արդյոք համագործակցության վերսկսումը, Պեսկովը հայտարարել Է. «Դա պետք Է հարցնել ամերիկացի մեր գործընկերներից»: