ԱՄՆ-ն մշտապես զենք է տրամադրել Սաուդյան Արաբիային.Ղասեմի
ՄիջազգայինԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին հակազդելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մի պաշտոնատարի հայտարարությանը, առ այն, որ Եմենի Անսարալլահի ուժերն Իրանում արտադրված հրթիռի միջոցով են խորտակել Էմիրությունների նավն, ասել է. «Ամերիկացիների հայտարարությունները վկայում են, որ Եմենի դեմ պատերազմում ԱՄՆ ու նրա դաշնակիցները ձախողել են»:
«Այս հայտարարությունը կատարվում է այն պայմաններում, երբ հազարավոր եմենցիների սպանության համար օգտագործվում են ամերիկյան ինքնաթիռներ ու զենքեր և նույնիսկ Եմենում հակամարդային ու պատերազմական ոճիրներ գործելուց հետո, Վաշինգտոնը շարունակում է Արաբիային զենքի վաճառքը»,-ընդգծել է Ղասեմին:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հավելել է.«Ավելի լավ է, որ ամերիկացիները, ովքեր զենք են վաճառում Արսբիային՝ Եմենում պատերազմելու համար, հրաժարվեն այս հարցում ուրիշներին մեղադրելուց»: