ՌԴ Պետդումայի խոսնակ Է ընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը
ՄիջազգայինՅոթերորդ գումարման Պետդումայի խոսնակ Է ընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը, որը մինչ այդ զբաղեցնում Էր ՌԴ նախագահի վարչակազմի առաջին փոխղեկավարի պաշտոնը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, Վոլոդինի թեկնածությունը պաշտպանել Է 404 պատգամավոր:
Պետդումայի խոսնակի պաշտոնում Վոլոդինին առաջադրել Է խորհրդարանում մեծամասնություն կազմող «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը: Քվեարկությունն անցկացվել Է այլընտրանքով. կոմունիստներն առաջադրել Էին իրենց թեկնածուին՝ Դմիտրի Նովիկովին:
Պետդումայի նախագահի պաշտոնում Վոլոդինի թեկնածությունն ավելի վաղ առաջարկել Էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: