Ադրբեջանը լքում են եւս 3 արտասահմանյան ընկերություններ
ՄիջազգայինԱդրբեջանի տարածքում իրենց գործունեությունը դադարեցնում են եւս 3 արտասահմանյան ընկերություններ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:
Ադրբեջանում իրենց գործունեությունը դադարեցնող կազմակերպություններն են Neu Dynasty İnternational Group Ltd, İvor Promotions LLP և Arcontrans LLP ընկերությունները:
Արտասահմանյան ընկերությունների կողմից Ադրբեջանում տեղակայված մասնաճյուղերի փակումը հիմնականում պայմանավորված է այս երկրում սկիզբ առած խորը տնտեսական ճգնաժամով:
Meydan TV հեռուստաալիքի կայքը ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի սկզբին Kempinski ընկերությունը չեղարկել էր Բաքվի Բադամդարի շրջանում գտնվող հյուրանոցի կառավարման համաձայնությունը:
Դրանցի առաջ չեղարկվել էին Ռուսաստանյան AKTAVİS, Մեծ Բրիտանիայի Bİ CEY SERVİSEZ KOMPANİ MİDL İST LİMİTED եւ Շվեյցարիայի SCHERİNG-PLOUGH CENTRAL EAST AG ընկերությունների, , Turkapital Holding թուրքական հոլդինգի, Սինգապուրի Petro Singapore Trading PTE Ltd, Բելգիայի Puratos ընկերության, Royal Dutch Shell PLC-ի Ադրբեջանում գտնվող ներկայացուցչությունները:
Այս տարվա ընթացքում Ադրբեջանում գործունեությունները դադարեցրել են Ֆրանսիայի Technip Maritime Overseas LTD եւ Իտալիայի Maccaferri Azerbaijan MMC ընկերությունները: