Թալիբներն իրենց վերահսկողության տակ են վերցրել աֆղանական Կունդուզ քաղաքը
ՄիջազգայինԱֆղանստանի հյուսիսային Կունդուզ քաղաքը գրեթե ամբողջովին գտնվում է «Թալիբան» արմատական խմբավորման վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Tolo հեռուստաալիքը։
«Կունդուզ քաղաքի բոլոր մասերը՝ բացառությամբ նահանգապետարանի, Անվտանգության ազգային տնօրինության գրասենյակի և մի քանի կառավարական շինությունների, գտնվում են «Թալիբանի» վերահսկողության տակ»,- հայտնում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ թալիբները գրոհը սկսել էին գիշերը։ Բախումները կառավարական զորքերի և «Թալիբանի» գրոհայինների միջև շարունակվում են, անվտանգության աֆղանական ուժերի գործողություններում կան համակարգման բացակայության նշաններ։
2015 թվականին քաղաքն արդեն հայտնվել է թալիբների ձեռքում, սակայն շուտով ազատագրվել է աֆղանական բանակի կողմից։