Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո 66 դատավորի և դատախազի են ազատել աշխատանքից
ՄիջազգայինԹուրքիայի դատավորների և դատախազների Գերագույն խորհուրդը 66 դատավորի ու դատախազի է ազատել` կասկածելով նրանց իսլամիստ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը ներգրավված լինելու մեջ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը, այսպիսով դատական համակարգում աշխատանքից ազատված մարդկանց թիվը հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հասել է 3456-ի:
Հիշեցնենք, որ հեղաշրջման կազմակերպման մեջ Անկարան մեղադրում է Գյուլենին:
Հուլիսի 16-ին կազմակերպված հեղաշրջման փորձի ժամանակ, որի գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Անկարայում և Ստամբուլում, ավելի քան 240 թուրք քաղաքացի է զոհվել: