Օլանդը կրճատում է Ֆրանսիայի նախկին նախագահներին պահելու ծախսերը
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշում Է ընդունել ապագայում կրճատել պետության հաշվին երկրի նախկին նախագահներին պահելու ծախսերը: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ համապատասխան հրամանագիրը հրապարակվել Է Journal Officiel պաշտոնական տպագիր մարﬓում:
Ներկայում Ֆրանսիայի նախկին նախագահներից յուրաքանչյուրին տրամադրվում Է ծառայողական բնակարան, յոթ մարդուց բաղկացած անձնակազմ, ում աշխատավարձը վճարվում Է պետական գանձարանից, ավտոﬔքենա և տարեկան 65 հազար եվրոյի չափով գումար:
Հրամանագրի համաձայն՝ պետության ղեկավարի պաշտոնից հեռանալուց հինգ տարի անց աշխատակիցների թիվը կկրճատվի հինգով: Հրամանագրի գործողությունը վերաբերում Է ոչ ﬕայն Օլանդին և Ֆրանսիայի ապագա նախագահներին, այլև՝ նրա նախորդներին: Նրանց համար հնգամյա ժամկետը սկսվում Է փաստաթղթի տեքստի հրապարակման պահից: