ԵՄ-ն Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի հարցը կդիտարկի հոկտեմբերի 27-ին. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԵՄ դիվանագետները Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանման հարցը կդիտարկեն հոկտեմբերի 27-ին։ Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն իր թվիթերյան էջում։
«Եվրոպացի դիվանագետները Ուկրաինայի վիզային ռեժիմի ազատականացման հարցը կդիտարկեն հոկտեմբերի 27-ին»,- հայտնել է թղթակից Ռիկարդ Յոզցյակը։
Դեռևս հայտնի չէ, թե երբ կընդունվի վերջնական որոշում։