Եվրամիությունը սահմանապահ նոր գործակալություն է բացել միգրացիոն ճգնաժամի կապակցությամբ
ՄիջազգայինԵվրամիությունը պաշտոնապես գործարկել Է Սահմանների եւ առափնյա պահպանության եվրոպական ծառայության (ՍԱՊԵԾ) աշխատանքը՝ նպատակ ունենալով պայքարել միգրացիոն ճգնաժամի դեմ:
Հոկտեմբերի 6-ից նոր գործակալության առաջին առաքելությունը ծավալվել Է Բուլղարիայի եւ Թուրքիայի սահմանի հսկիչ անցակետում:
Ինչպես ՍԱՊԵԾ-ի բացման արարողության ժամանակ հայտարարել Է միգրացիայի հարցերով եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, այս իրադարձությունը պատմական Է ԵՄ-ի համար: «Այսօր պատմական օր Է մեզ համար, կարեւոր ուղենիշ ԵՄ-ի սահմանների կառավարման պատմության մեջ»,-ասել Է նա:
Իր հերթին Բուլղարիայի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Ռումյանա Բիչվարովան նշել Է, որ «այստեղ՝ բուլղարա-թուրքական սահմանին, մենք դրել ենք ԵՄ-ի սահմանների պահպանության արդյունավետ, համերաշխ եւ գործընկերային համագործակցության սկիզբը»:
ՍԱՊԵԾ-ը ԵՄ-ի պատմության մեջ առաջին վերազգային հատուկ ծառայությունն Է, որն իր տնօրինության տակ ունի սեփական օպերատիվ անձնակազմ՝ սահմանապահ ոստիկաններ, որոնց Եվրամիությունը կարող Է տեղակայել հանրակցության արտաքին սահմաններում՝ դրանց պահպանությունն ուժեղացնելու նպատակով:
«Ընդամենը Բուլղարիայում առաքելության կազմում հաշվում Է ավելի քան 150 մարդ՝ 136 ոստիկանության սպաներ, 14 թանգմանիչներ, 13 փորձագետներ, գողացված մեքենաների երեք մասնագետներ, ինչպես նաեւ Բուլղարիայի եւ Թուրքիայի սահմանապահ ծառայությունների հետ կապի երկու սպաներ: Առաքելության կազմում ընդգրկված են Բուլղարիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի ներկայացուցիչները»,-