Ստամբուլում ոստիկանության բաժանմունքի մոտ պայթյունն իրականացրել էր PKK-ն
ՄիջազգայինՍտամբուլի ոստիկանական բաժանմունքի մոտ հոկտեմբերի 6-ին իրականացված ահաբեկչության պատասխանատու է ճանաչվել Քրդական բանվորական կուսակցությունը (PKK): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «ՀուրիեÕ ©» պարբերականը:
Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի և հետախուզական բաժնի աշխատակիցները ձերբակալել են վեց անձի, որոնց շարքում կա նաև PKK անդամ:
Ստամբուլի Շիրինևլեր շրջանում հոկտեմբերի 6-ին ոստիկանության բաժանմունքի մոտպայթուցիկով բեռնված մեքենա է պայթեցվել: Պայթյունի հետևանքով վիրավորվել էր 10 մարդ: Պայթյունը շատ ուժգին է եղել և լսվել է անգամ Աթաթուրքի օդանավակայանում: Պայթյունից հետոլսվել են կրակոցների ձայներ: Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինն ասել է, թե պայթյուննիրականացրել են մոտոցիկլետով: