Հարավային Օսիան Վրաստանում խորհրդարանական ընտրությունների օրը կփակի սահմանը
ՄիջազգայինՀարավային Օսիան հոկտեմբերի 8-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, կփակի Վրաստանի հետ սահմանը։ Այս մասին որոշումը կայացրել է Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեն։ Վարչական սահմանը կփակվի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 20։00–ին, կբացվի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09։00–ին, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»–ն։
Հարավային Օսիայի ՊԱԿ–ն այս որոշումն ընդունել է այն տեղեկությունների հիման վրա, թե արմատական տարրերը մտադիր են սադրանքներ հրահրել Վրաստանում հասարակական–քաղաքական իրավիճակի ապակայունացման համար։
Թբիլիսին հարավօսական իշխանությունների որոշումը որակել է որպես վրացական հողերի օկուպացիայի շարունակություն։