Էստոնիան Ռուսաստանին մեղադրել է օդային սահմանը խախտելու մեջ
ՄիջազգայինՀոկտեմբերի 7-ի գիշերը Ռուսաստանի ԶՈւ Սու–27 ռազմական օդանավը խախտել է Էստոնիայի օդային սահմանը Վայնդլոո կղզու տարածքում։ Օդանավի տրանսպոնդերն անջատված է եղել, եւ նա ռադիոկապի դուրս չի եկել Էստոնիայի օդային շարժման վերահսկողության ծառայության հետ, հայտնում է ERR–ը։
Էստոնիայի ՊՆ տեղեկություններով՝ ՌԴ կործանիչը Էստոնիայի օդային տարածքում է մնացել 1 րոպեից էլ քիչ։ Օդային սահմանի խախտումը տեղի է ունեցել Վայնդլոո կղզու տարածքում, որը գտնվում է Ֆիննական ծոցում։ Էստոնիայի ԱԳՆ–ն իր մոտ է կանչել ՌԴ դեսպանին, որպեսզի բողոքի նոտա հանձնի նրան։