Գերմանիայի կառավարությունը մեկնաբանել է ՌԴ դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին հայտարարությունը
ՄիջազգայինԳերմանիայի կառավարությունը դիտարկում է Սիրիայում իրավիճակի կարգավորման բոլոր տարբերակները՝ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին հարցին՝ կապված Հալեպի արևելյան մասի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
«Բոլոր տարբերակները քննարկվում են»,- ասել է Զայբերտը՝ հավելելով, որ «մեզ համար առաջնային է մնում այն, որ մարդկանց օգնություն ցուցաբերվի, և համաձայնեցվի կրակի դադարեցումը, որից շատ բան է կախված»։