Այս այցելությունը ամբողջացումն էր Հայաստան կատարածս ճամբորդության. Հռոմի Ֆրանցիսկոս Պապ
ՄիջազգայինԻնչպես հայտնում է «Ռադիո Վատիկան»-ը Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ավարտելով Վրաստանի և Ադրբեջանի հանրապետություններ կատարած իր առաքելական այցելությունը խոսել է քրիստոնեական միասնության և երկխոսության մասին: Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված բազմության առջև Հռոմի Պապը իր շնորհակալությունն է հայտնել, որ հնարավորություն է ունեցել այցելել Հարավային Կովկասի երկրներ:
Վրաստան և Ադրբեջան կատարած այցը Պապը համարում է հունիս ամսին Հայաստան կատարած իր այցելության շարունակությունը:
«Այս այցելությունը շարունակությունն ու ամբողջացումն էր հունիս ամսին Հայաստան կատարածս ճամբորդության»,- նշել է Ֆրանցիսկոս Պապը: