Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է Բեռլինում Թուրքիայի դեսպանի վերադարձը
ՄիջազգայինՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունում է Բեռլինում Թուրքիայի դեսպանի վերադարձն ու դա համարում է կարևոր դրական քայլ երկկողմ հարաբերություններում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ մամլո քարտուղար Մարկուս Էդերերը:
«Ես ուրախ եմ, որ իմ թուրք ընկեր ու գործընկեր, դեսպան Հուսեին Քարսլըօղլուն վերջապես վերադարձել է Բեռլին, որպեսզի իր երկիրը ներկայացնի Գերմանիայում:
Ես նրա վերադարձը ընկալում եմ որպես կարևոր դրական քայլ երկկողմ հարաբերություններում»,- ասել է նա:
Էդերերն այսօր հանդիպելու է թուրք դեսպանի հետ: Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ էր կանչվել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: