Լավրովն ու Շթայնմայերը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը
ՄիջազգայինՌուսաստանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ռուսական կողմն ընդգծել է Սիրիայի տարածքում ահաբեկչության սպառնալիքի վերջնական վերացման անհրաժեշտությունը՝ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդմանը, մարդասիրական խնդիրների լուծմանը, հակամարտության քաղաքական կարգավորման առաջընթացին զուգահեռ:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի առաջարկությունը, որը վերաբերում է Հալեպում իրադրության թեթեւացմանը:
Քննարկվել են նաեւ Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնությունների իրականացման, երկկողմ հարաբերություններին վերաբերող առանձին հարցեր: