Մերկելը Ռուսաստանին կոչ է արել վերջ դնել Հալեպում տիրող «սարսափին» և վերականգնել հրադադարը
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին կոչ է արել հետևել սիրիական Հալեպ քաղաքում ռմբակոծությունների հրադադարին:
«Այս պահին ես կարող եմ դիմել միայն Ռուսաստանին: Ռուսաստանը ուժեղ ազդեցություն ունի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վրա: Մենք պետք է հնարավորինս շուտ վերջ դնենք այս ահավոր հանցագործությանը», DW.com-ի փոխանցմամբ` ասել է Մերկելը` ելույթ ունենալով Քրիստոնեա-դեմոկրատական միության միջոցառման ժամանակ Մագդեբուրգում:
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ «որևէ իրավական հիմնավորում չկա հիվանդանոցներին և բժիշկներին ռմբակոծելու և նրանց միտումնավոր վնասելու համար»:
«Այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, սարսափելի է: Միջազգային համայնքը պետք է ամեն հնարավոր բան անի հրադադարի հասնելու և մարդկանց անհրաժեշտ իրերով ապահովելու համար»,- ընդգծել է Մերկելը: