Գերմանական քաղաքը շրջափակվել է ահաբեկչական ակտ կանխելու նպատակով
ՄիջազգայինՀոկտեմբերի 8-ին Գերմանական Սաքսոնիա երկրամասի Խեմնից քաղաքում ոստիկանությունը պլանավորված ահաբեկչական ակտի կասկածով շրջափակել է քաղաքի որոշ մասեր` հետախուզական գործողություններ իրականացնելու նպատակով:
Ինչպես նշում է Deutsche Welle-ն, ոստիկանության աշխատակիցները կասկածյալներից մեկի` 22-ամյա սիրիացի փախստական Ջաբեր ալ Բաքրի, բնակարանում պայթուցիկ նյութի հետքեր է հայտնաբերել, իսկ տղամարդուն գտնել չի հաջողվել:
«Մենք Խեմնիցում լայնածավալ հետախուզական գործողություններ ենք իրականացնում` փորձելով գտնել պլանավորվող ահաբեկչական ակտը նախապատրաստողներին, սակայն դեռևս չի հաջողվել գտնել հիմնական կասկածյալին»,- ասել է Սաքսոնիայի ոստիկանության խոսնակը: