Ընտրություններ Վրաստանում. Երրորդ կուսակցությունը անցողիկ շեմից 0,01 տոկոսով է հեռու
ՄիջազգայինՎրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» դաշինքը ստացել է ձայների 48,61 տոկոսը: Այս մասին է վկայում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 99,41 տոկոս ընտրատեղամասերի (3702-ից 3667) արդյունքների մշակումը:
Երկրորդ տեղում է «Միասնական ազգային շարժում»-ը (27,04 տոկոս): Երրորդ տեղում է «Դավիդ Թարխան-Մոուրավի, Իրմա Իվանիշվիլի-Վրաստանի հայրենասերների դաշինք»-ը: 5 տոկոս անցողիկ շեմի պայմաններում այն հավաքել է 4,99 տոկոս: Ցերեկվա ժամերին նրանք հասել էին այդ նիշին, սակայն հետո կրկին մեկ քայլով նահանջել են:
Խորհրդարանում կարող են ներկայացված լինել երեք հայ պատգամավորներ, երեքն էլ «Վրացական երազանք»-ից՝ Ռուսլան Պողոսյանը եւ Սամվել Մանուկյանը (ցուցակում 19-րդ եւ 23-րդ համարներն են) եւ Հենզել Մկոյանը (Ախալքալաքում միամանդատ ընտրատարածքից):