Հռոմի պապը կարդինալներ է նշանակել Բանգլադեշի եւ Ալբանիայի ներկայացուցիչների
ՄիջազգայինՀռոմի պապ Ֆրանցիսկոսը 11 երկրներից 13 կարդինալներ է նշանակել, փոխանցում է Corriere della Sera-ն:
«11 երկրներից նրանց ծագումը ցուցադրում է եկեղեցու համակողմանի բնույթը, որը հողագնդի ցանկացած անկյունում կրում է Բարձրյալի ողորմածության երանելի լուրը»,- նշված է Վատիկանի հաղորդագրության մեջ:
Պապն ընդգծել է հոգեւոր հովիվների կարեւորությունը մոլորակի այն վայրերում, որտեղ տառապանքն է թագավորում: Կարդինալի գլխարկ են ստացել Սիրիայում պապի նվիրակ Մարիո Ձենարին եւ Կենտրոնաֆրիկական Հանրապետությունում արքեպիսկոպոս Դյոդոնե Նզապալայանգան:
Կարդինալի պատվի է արժանացել նաեւ շարքային հոգեւորական Էրնեսթ Սիմոնին, որը Ալբանիայի սոցիալիստական ռեժիմի տարիներին 30 տաի բանտարկված է եղել:
Եվս մեկ կարդինալ էլ նշանակվել է Բանգլադեշից: