Հարավային Կորեան կարող է Հյուսիսային Կորեայի ուղղությամբ կանխարգելիչ հարված հասցնել
ՄիջազգայինՀարավային Կորեան կարող է կանխարգելիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ուղղությամբ, եթե Փհենյանը պատրաստվի միջուկային մարտագլխիկով հրթիռ արձակել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Սեուլում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մուն Սան Գյունը:
Նրա խոսքով, եթե Հյուսիսից միջուկային հարվածի նախանշաններ հայտնաբերվեն, Հարավը կդիտարկի գոյություն ունեցող բոլոր, այդ թվում կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը՝ իր անվտանգությունն ապահովելու համար:
Մուն Սան Գյունը հիշեցրել է, որ Հյուսիսային Կորեան կարող է նոր՝ թվով վեցերորդ միջուկային փորձարկումն իրականացնել «ցանկացած պահի»: «Հյուսիսում ամեն ինչ պատրաստ է ատոմային փորձարկման համար, դրա իրականացման համար միայն համապատասխան հրաման է պետք»,- նշել է զինվորականը: