Ադրբեջանը մարտավարական զորավարժություններ է անցկացրել Կասպից ծովում
ՄիջազգայինԱդրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ուժերը մարտավարական զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում:
Զորավարժություններն ուղղված են եղել նավթագազային ենթակառուցվածքի անվտանգության ապահովմանը, ահաբեկչական և դիվերսիոն խմբերի հայտնաբերմանն ու վնասազերծմանը:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամլո կենտրոնը հայտարարել է, որ զորավարժություններն անցկացվել են երեք փուլով՝ կապված տասնյակ մարտավարական դրվագների հետ:
Զորավարժությունների ժամանակ զենիթա-հրետանային սարքերից ու հրթիռային համալիրներից ցերեկային և գիշերային ժամերին իրականացվել են մարտական կրակոցներ: Զորավարժությունների ընթացքին հետևել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը: