Յըլդըրըմը խոսել է ՌԴ վարչապետի հետ հանդիպելու մասին
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը առաջիկայում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Sputnik-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետը:
Յըլդըրըմը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին հանդիպում է ունենալու Ռուսաստանի իր գործընկերոջ հետ: «Մենք արդեն նման որոշում ենք կայացրել, հեռախոսազրույց ենք ունեցել: Ցանկացած քայլ ձեռնարկում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու նպատակով»,- ասել է Յըլդըրըմը` ընդգծելով, որ ռուս-թուրքական հարաբերությունները քայլ առ քայլ զարգանում են: