ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Երուսաղեմի ահաբեկչությունը
ՄիջազգայինՌուսաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Երուսաղեմում իրականացված ահաբեկչությունը: Մոսկվան անվերապահորեն դատապարտում է ահաբեկչական այդ հարձակումը, որի հետեւանքով զոհվել են անմեղ մարդիկ: Կարծում ենք, որ համանման ագրեսիվ դրսեւորումներն արդարացում չունեն, նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Հակամարտության կողմերին դարձյալ կոչ ենք անում սկսել հուլիսի 1-ի միջազգային միջնորդների մերձավորարեւելյան «քառյակի» զեկույցի հրահանգների իրականացումը, այդ թվում՝ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման, բռնության կանխման եւ խաղաղ քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար: Զեկույցի այս եւ մյուս դրույթների կատարումը կկարողանար էականորեն առողջացնել իրադրությունը եւ պայմաններ ստեղծել իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսման համար»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից: