Թուրքական օդուժը գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում
ՄիջազգայինԹուրքիայի օդուժը հատուկ գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող Զափ շրջանում, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
Գործողությունն իրականացվել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման՝ Իրաքի հյուսիսում գտնվող ճամբարների դեմ: Թուրքական օդուժը գործողության ընթացքում օտագործել է F16 կործանիչներ:
Հիշեցնենք, որ թուրք-իրաքյան սահմանին գտնվող թուրքական Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում ՔԱԿ անդամների հարձակման հետևանքով մահացել է 10 թուրք զինվոր և 8 խաղաղ բնակիչ, ևս 16 քաղաքացի վիրավորվել է:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: