Երևան, 19.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հունիսյան ընտրությունները՝ յուրատեսակ հանրաքվե. արտաքին հետաքրքրություններն ուժգնանում են. «Փաստ» Ինքնիշխանության հսկայական զիջում. «Փաստ» «Ժորժս աստվածային տղա է, նա ինձ վերևից հսկում է, ամենադժվար պահերին ինձ ծանր վիճակից հանում». սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարում. «Փաստ» Մի շարք փոփոխություններ՝ ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացում. «Փաստ» Աշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» «Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» «Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ»


Դինքի գործով դատական նոր նիստին վկայություն են տվել Տրապիզոնի նախկին ոստիկանապետն ու հետախուզության պետը

Միջազգային

Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական նոր նիստին ցուցմունք են տվել Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ալի Ֆուաթ Յըլմազերն ու հետախուզության շտաբի նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը, ինչպես նաև այժմ Թուրքիայի հետախուզության գլխավոր շտաբի ղեկավար, Տրապիզոնի հետախուզական շտաբի նախկին պետ Էնգին Դինչը: Այս մասին գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:

Հայտնի է, որ Էնգին Դինչն իր ցուցմունքի ժամանակ հայտնել է, որ Դինքի մահվան մասին նա իմացել է հեռուստատեսությունից և շատ է ցավում պատահածի համար: 

«Հրանտ Դինքի դեպքն իսկապես շատ տխրեցնող է: Ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել փաստաբաններին և Դինքի ընտանիքին»,- ասել է Դինչը: 

Նա նշել է, որ Տրապիզոնի հետախուզության շտաբի պետի պաշտոնից ազատվել է Դինքի սպանությունից 6 ամիս առաջ, և խոստովանել է, որ պաշտոնին գտնվելու ընթացքում աշխատել է սպանությունը կանխարգելող միջոցառումների խափանման ուղղությամբ: 

Նշենք, որ Ռամազան Աքյուրեքը Դինքի սպանության գործի շրջանակում ձերբակալվել է 2015թ.-ի փետրվարի 26-ին՝ Անկարայում: Աքյուրեքի անունը շեշտվել է նաև օրեր առաջ Դինքին սպանած Օգյուն Սամասթի կողմից՝ իր վերջին ցուցմունքի ժամանակ:


Նիստի ընթացքում «Չաղլայան» արդարադատության պալատի դիմաց հավաքվել էին Դինքի սպանության գործով դատավարությանն ակտիվ հետևող ակտիվիստներ, որոնց թվում են նաև հայազգի լրագրող Հայկո Բաղդատը, Թուրքիայի ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավոր Կարո Փայլանը և «Ակօս»-ի լրագրողներ: 

Ցույցի ընթացքում ելույթ է ունեցել լրագրող Բանու Գյուվենը:

«Ծանր օրեր ենք ապրում, մեր ձայնը կտրում են, տեղեկատվություն ստանալու մեր բոլոր ճանապարհները փակում են: Օր օրի քչանում են այն ԶԼՄ-ները, որոնք կարող են այսօր այս դատական դահլիճում տեղի ունեցող դատական նիստը լուսաբանել: Այս օրերին, երբ կրկին ծանր հարվածներ է ստանում խոսքի ազատությունը, մենք կրկին «Չաղլայան» արդարադատության պալատի դիմաց ենք՝ մեր համառությամբ և մեր հարցերով», - ասել է Բանու Գյուվենը: 

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Դինքի սպանության օրը երևում էր, թե ինչպես է մարդասպան Օգյուն Սամասթն իր քայլերն ուղղում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, այդ նույն տեսանյությում երևում են նույն տարածքում անհանգիստ այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին:

Տեսանյութում երևացող տղամարդիկ, ըստ Ստամբուլի դատախազության պնդումների, թուրքական ԶՈՒ-ի նախկին սպաներ են, որոնք վերջերս ձերբակալվել են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրում կատարվող կադրային զտումների և խուզարկությունների շրջանակներում: 

Վեց սպաները, որոնք փաստացի արդեն մեղադրվում են Դինքի սպանության գլխավոր պատասխանատուն լինելու համար, կասկածվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի և հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար:

 

 
Անփոխարինելի օգնական խոհանոցում. ինչպես և ում կողմից է այն ստեղծվել. «Փաստ»Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՓԵՏՐՎԱՐԻ). Նախագահական երեք ընտրություն Հայաստանում. «Փաստ»ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանՀունիսյան ընտրությունները՝ յուրատեսակ հանրաքվե. արտաքին հետաքրքրություններն ուժգնանում են. «Փաստ»Իրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԻնքնիշխանության հսկայական զիջում. «Փաստ»Գերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան «Ժորժս աստվածային տղա է, նա ինձ վերևից հսկում է, ամենադժվար պահերին ինձ ծանր վիճակից հանում». սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարում. «Փաստ»Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Մի շարք փոփոխություններ՝ ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացում. «Փաստ»Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ»Բաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԸնտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ»Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ»«Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ»Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ»«Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ»Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ»ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ»Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ»Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն ձեռք բերեց տարածաշրջանում առաջին Komatsu PC 4000 մակնիշի էքսկավատորըՄեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն Մարուքյան