Իսրայելի էներգետիկայի նախարարը կայցելի Թուրքիա
ՄիջազգայինԻսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը հոկտեմբերի 13-ին կայցելի Թուրքիա:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը:
Նա տեղեկացրել է, որ այցի ժամանակ քննարկվելու է էներգետիկայի բնագավառում թուրք-իսրայելական համագործակցության հարցը: Թուրքիայում Իսրայելի դեսպանատնից հայտնել են, որ Ալբայրաքի հետ հանդիպումից հետո Շտայնիցը մամուլի ասուլիս կհրավիրի:
Ուշագրավ է, որ 2010 թվականին «Մավի Մարմարա»-ի հետ կապված միջադեպից հետո սա կլինի երկու երկրի միջև նախարարի մակարդակով կատարված առաջին այցելությունը: