PKK-ն նոր հարձակում է իրականացրել թուրք զինվորների վրա. կա զոհ
ՄիջազգայինԴիարբեքիրի Սիլվան գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հարձակում են իրականացրել զինվորականության վրա:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հարձակման ժամանակ քուրդ զինյալները կիրառել են նաև հրթիռներ: Կատարվածի հետևանքով մահացել է մեկ թուրք զինվոր, հինգը վիրավորվել են:
Քրդական բանվորական կուսակցության անդամները հոկտեմբերի 9-ին Հաքքարիի Շեմդինլի գավառում պայթուցիկով մեքենա էին պայթեցրել, որին զոհ էր գնացել 15 մարդ` 10 զինվոր և 5 քաղաքացիական անձ, իսկ 26 մարդ վիրավորվել էր: