Չինաստանի արեւելքում բնակելի շինությունների փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 22-ի
ՄիջազգայինՉինաստանի արեւելյան Վենչժոու քաղաքում բնակելի շինությունների փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 22-ի, 6 մարդ վիրավոր է: Այս մասին գրում է Սինխուան:
Չորս շենքերը փլուզվել են հոկտեմբերի 10-ին: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվել են մինչեւ հոկտեմբերի 11-ի ժամը 01:10-ը: Փլատակների տակից 28 մարդու են դուրս բերել, որոնցից 22-ին՝ մահացած:
Շենքերի փլուզման պատճառները պարզվում են: