Մերկելը «նորմանդական ձեւաչափով» հանդիպման մասնակիցներին ընթրիքի է հրավիրել
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «նորմանդական ձեւաչափով» հանդիպման մասնակիցներին ընթրիքի է հրավիրել: Ըստ Gazeta-ի՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Օռլովը:
Europe1 ռադիոկայանի հաղորդմամբ՝ Բեռլինում ընթրիքի սեղանի շուրջ Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրադրությունը: Նույն օրը Փարիզում ծրագրված է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաղորդել էր, որ Ուկրաինայի հարցով նորմանդական ձեւաչափի առաջնորդների հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 19-ին: